copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:38 13-08-2021

ԱՄՆ-ում երեխան կրակել է սեփական մորը

ԱՄՆ-ում երեխան պատահաբար կրակել է իր 21-ամյա մորը տեսազանգի ժամանակ: Այս մասին գրում է NBC News-ը:

Ֆլորիդայի բնակչուհի Շամայա Լինը մահացել է՝ ստանալով գլխի հրազենային վնասվածք:

Ոստիկանություն է զանգահարել Zoom-ով տեսաժողովի մասնակիցներից մեկը: Տղամարդը կնոջ սենյակում երեխա է տեսել և լսել կրակոցի ձայն, որից հետո Լինն ընկել է մեջքի վրա:

Ոստիկանության տվյալներով, երեխան բնակարանում պատահաբար գտել է լիցքավորված ատրճանակ: Ենթադրվում է, որ զենքը պատկանել է նրա հորը:

Գործն արդեն հետաքննվում է: Սակայն առայժմ որևէ մեկի նկատմամբ պաշտոնական մեղադրանք չի առաջադրվել: