copy image url
Ներքին 4 տարի առաջ - 10:59 13-08-2021

Ռուս խաղաղապահները մոտ 40 լիտր արյուն են հանձնել արցախցիների համար

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ առաքելության զինծառայողները մոտ 40 լիտր արյուն են հավաքել հիվանդանոցում բուժում ստացող քաղաքացիների համար։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Զինծառայողները արյուն են սկսել հավաքել այն բանից հետո, երբ տեղի իշխանությունները աջակցություն ստանալու նպատակով դիմել են Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոն:

Շուրջ 100 խաղաղապահ զինծառայող արձագանքել է կոչին ու կամավոր արյուն հանձնել։

Ձեզ գուցե հետաքրքրի