copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 10:21 13-08-2021

ԱԱԾ-ն հարցաքննության է հրավիրելու Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԱԾ-ն առաջիկայում հարցաքննության է հրավիրելու Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներին։ Ինչպես հայտնի է, ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը դիմել էր ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավարին եւ փորձել էր պարզաբանումներ ստանալ, թե ինչքան ժամանակ է անհրաժեշտ՝ այդ ավտոմատ համակարգը նորից վերադարձնելու եւ այդ գործընթացը նորից վերսկսելու համար, եւ իրեն հայտնել էին, որ կատարվում են քննչական գործողություններ, ու նշանակվելու է համապատասխան ոլորտի փորձաքննություն։

Եվ, ահա, այս գործի շրջանակներում ԱԱԾ-ում առկա է դատավորների ցուցակ, որոնք պետք է առաջիկայում հարցաքննվեն։ Գագիկ Ջհանգիրյանն այս մասով ասել էր. «Որովհետեւ իրենք ոչ միայն կասկածներ ունեն, որ արհեստական միջամտության դեպքեր կան, այլ ասացին, որ նաեւ այդպիսի ապացույցներ ունեն կոնկրետ գործերով։

Հետեւաբար այդ խնդիրը պետք է դառնա նախաքննական լուրջ քննության առարկա»։ Առաջիկայում լուրջ հարցաքննություններ կլինեն։

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից