copy image url
Ներքին 4 տարի առաջ - 18:44 12-08-2021

Lufthansa-ն կրկին վերադառնում է Հայաստան՝ երկարատև դադարից հետո

Եվրոպական առաջատար Lufthansa ավիաընկերությունը երկար տարիների դադարից հետո կրկին վերադառնում է հայկական շուկա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Lufthansa ավիաընկերությունների խումբն օգոստոսի 13-ից սկսած ամռանը շաբաթական մինչև 16 չվերթ է իրականացնելու դեպի Երևան:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ տնօրեն Մարսելո Վենդեն լրագրողների հետ զրույցում ասաց, որ աշխարհի ամենահեղինակավոր ու վստահելի ավիաընկերություններից մեկը վերսկսելու է չվերթներ իրականացնել դեպի Հայաստան: