copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:17 12-08-2021

Արքայազն Էնդրյուն մեկնել է արձակուրդ՝ սեքս-սկանդալի ֆոնին

Արքայազն Էնդրյուն մեկնել է Շոտլանդիայում գտնվող թագավորական ընտանիքի ամառային նստավայր՝ արձակուրդն անցկացնելու, որտեղ այժմ գտնվում է նրա մայրը՝ Եղիսաբեթ II թագուհին: Այս մասին հաղորդում է Daily Mail տաբլոիդը:

Յորքի դուքսը Բալմորալ ամրոց ժամանելու ժամանակ հայտնվել է պապարացիների օբյեկտիվներում՝ այն բանից հետո, երբ ամերիկուհի Վիրջինիա Ջուֆրեն դատի է տվել նրան՝ մեղադրելով բռնաբարության համար:

Արքայազն Էնդրյուին ուղեկցել է նախկին կինը՝ Սառա Ֆերգյուսոնը, որից նա ամուսնալուծվել է 1996 թվականից սկսած, բայց ապրում է նույն տանիքի տակ:

Նշվում է, որ Յորքի 61-ամյա դուքսը դատավարության վերաբերյալ ոչ մի հրապարակային մեկնաբանություն չի արել և փոխարենը մեկնել է արձակուրդ:

Բուքինգհեմյան պալատը նույնպես հրաժարվել է իրավիճակի բացատրությունից: