copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:52 11-08-2021

Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի․ ՊՆ

Օգոստոսի 11-ին՝ ժամը 15:30-ից մինչև 20:00-ն, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այդ մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։

Հայ դիրքապահների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է:

Հայկական կողմից տուժածներ չկան:

Ժամը 23:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է: