Արտաքին 5 տարի առաջ - 17:49 08-08-2021

Ֆրանսիայում կրակ են բացել ոստիկանների ուղղությամբ

Ֆրանսիայի Սեն-Էթյեն քաղաքում 19-ամյա տղան կրակ է բացել ահազանգի հիման վրա հավաքված իրավապահների վրա: Ոստիկանները չեն տուժել, սակայն կրակողը վիրավորվել է, նա հոսպիտալացվել է: Այս մասին շաբաթ՝ օգոստոսի 7-ին, հայտարարել է France Bleu ռադիոկայանը:

Նրա խոսքով՝ շաբաթ օրվա երկրորդ կեսին ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել, որ երկու հոգի իրենց ներկայացնում են որպես իրավապահ մարմինների աշխատակիցներ: Նրանք կանգ են առել ու խուզարկել անցորդներին:

Ոստիկանները փորձեցին բերման ենթարկել օրինախախտներին, սակայն նրանցից մեկը կրակ է բացել իրավապահների վրա: Դրանից հետո նա փորձել է փախչել ոստիկաններից, իսկ նրա հանցակիցը թաքնվել է մեքենայի հետևում:

Իրավապահ մարմինները պատասխան կրակ են բացել, որի արդյունքում կրակողը վիրավորվել է ստամոքսի և ոտքի հատվածում: Հարձակվողը հոսպիտալացվել է: Սակայն ոստիկաններից ոչ մեկը չի տուժել:

Երկրորդ տղամարդը նույնպես բերման է ենթարկվել: Նրա մեքենան կանգնեցրել են քաղաքի ծայրամասում:

Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել:

Ամենից շատ դիտված

17:52 ՌԴ-ն առգրավում է հայկական ավտոմեքենաները. մինչև 300 հազար ռուբլի են պահանջում
22:16 Աշոտ Ղազարյանն ու կինը նշում են ամուսնության 50-ամյակը
14:15 Չսափրված զինծառայողներ՝ Պապիկյանի ստուգայցի կադրերում
09:58 Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում 50-ամյա տղամարդը մոտ 8 ամիս է՝ գիշերում է ավտոմեքենայում
19:47 Ամուսնացել է կոմպոզիտոր Գիսանե Պալյանի մեծ դուստրը՝ Մարին
12:13 Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
15:50 Հայաստանից Թուրքիա ճանապարհն անվանվել է «Նիկոլ Փաշինյանի քայլուղի»
14:21 Գագիկ Խաչատրյանի կյանքի և առողջության համար լրջագույն վտանգ է առաջացել. փաստաբան
13:47 Ալեն Սիմոնյանը կարձագանքի Ռուբեն Վարդանյանի կնոջ առաջարկին միայն տարբեր լրագրողների հետ հանդիպմանը
22:00 ԵՊՀ միլիոնանոց ներքին դրամաշնորհներն ու «զրոյական արդյունքը»՝ ռեկտորի միանձնյա ընտրության նախօրեին