Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:44 07-08-2021

Մարտ ամսից օրենքով սահմանված կարգով գնման մրցույթներ չեն հայտարարվել

Ֆինանսների նորանշանակ նախարար Տիգրան Խաչատրյանը, որպես անհետաձգելի հարց՝ կառավարության հավանությանն է ներկայացրել մեկ անձից գնման վերաբերյալ նոր նախագիծ, որով գործադիրը թույլատրել է ֆինանսների նախարարությանը 16 միլիոն դրամի մեկ անձից գնում կատարել «ԳԼՈԲԱԼ ԻՆԺԵՆԵՐ» ՍՊԸ-ից՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում լրացուցիչ աշխատասենյակներ առանձնացնելու և դրանք վերանորոգելու համար:

Այն, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորների թիվն ավելացել է, հայտնի է դեռևս 2021 թվականի մարտի 6-ից։

Բնականաբար, դատավորների թվի ավելացումը ենթադրում էր նաև նոր աշխատասենյակների առանձնացում և աշխատանքային պայմանների ստեղծում, սակայն հարց է ծագում, թե ինչո՞ւ հենց մարտ ամսից այդ հարցով չեն զբաղվել, օրենքով սահմանված կարգով գնման մրցույթներ չեն հայտարարել: Շինարարական ընկերությունները, փաստորեն, հնարավորություն չեն ունեցել մասնակցելու մրցույթի, գնանշում անելու, և հիմա՝ վերջին պահին, որոշում է կայացվել գնումը կատարել մեկ անձից։

Ինչո՞ւ վերջին պահին, որովհետև, ըստ Տիգրան Խաչատրյանի ներկայացրած նախագծի հիմնավորման, ներկայումս ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում արդեն իսկ ստացվել են «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործեր և հնարավոր են դրանց քննության արդյունքում կայացված դատական ակտերի դեմ համապատասխան բողոքներ, ուստի անհետաձգելի է դրանց քննության իրականացման պատշաճ ապահովումը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել