copy image url
Սպորտ 4 տարի առաջ - 08:41 06-08-2021

Chessable Masters․ Արոնյանը պարտվել է կիսաեզրափակչի առաջին մրցախաղում

Լևոն Արոնյանը դուրս է եկել Chessable Masters արագ շախմատի առցանց մրցաշարի կիսաեզրափակիչ։ Կիսաեզրափակչում Արոնյանի մրցակիցը Վիետնամի ներկայացուցիչ Լի Քուանգն է։

Առաջին մրցախաղում Արոնյանը երեկ պարտվել է 1-3 հաշվով։ Երկրորդ մրցախաղը կկայանա այսօր։ Եթե Լևոնն այսօր հաղթի, ապա մրցակիցները կանցկացնեն լրացուցիչ մրցախաղ։

Նշենք, որ կիսաեզրափակչի մյուս խաղում ամերիկացի Ուեսլի Սոն 2,5-1,5 հաշվով առաջին մրցախաղում հաղթել է Վլադիսլավ Արտեմևին։

Արոնյանը նախնական փուլում զբաղեցրել էր 2-րդ հորիզոնականը՝ վաստակած 10,5 միավորով: Քառորդ եզրափակչում Արոնյանը մրցեց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ: Առաջին մրցափուլում Արոնյանը հաղթել էր 2,5-0,5 հաշվով, իսկ երկրորդ մրցափուլում Լևոնը հաղթեց 2-1 հաշվով և դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում