copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:14 06-08-2021

Վրաստանում դեմ են Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերություններին

Վրաստանում իշխող «Վրացական երազանք» քաղաքական կուսակցության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման անհնարինության մասին, քանի դեռ խնդիրներ կան Աբխազիայում և Հարավային Օսիայում:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր Վրաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները վերականգնելու Ռուսաստանի պատրաստակամության մասին այն չափով, որին Վրաստանի իշխանությունները պատրաստ են: Ռուսական դիվանագիտական ​​գերատեսչության այս դիրքորոշումը հնչեցրել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Ալեքսանդր Բիկանտովը:

Սակայն Իրակլի Կոբախիձեն կարծում է, որ կան այսպես կոչված «կարմիր գծեր»: Քաղաքական գործիչը դրանք կապում է Վրաստանի ապաօկուպացիայի և եվրաինտեգրման հետ: Նա ընդգծել է, որ դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման մասին խոսք չկա, սակայն առևտրատնտեսական եւ հումանիտար համագործակցության շուրջ քննարկումները կարող են շարունակվել:

Կոբախիձեն հիշեցրել է, որ հարյուր հազարավոր Վրաստանի քաղաքացիներ են ապրում Ռուսաստանում, հետևաբար, իրենց համար երկու պետությունների հարաբերությունները «հետաքրքրող հարց է»: