copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:46 05-08-2021

Լուկաշենկոն հանձնարարել է «փակել սահմանի յուրաքանչյուր մետրը»

Ալեքսանդր Լուկաշենկոն ուժայիններին հանձնարարել է ուժեղացնել պետական ​​սահմանի պահպանման ուղղությամբ աշխատանքները, փոխանցում է «ԲելՏԱ»-ն: Այս որոշումը կայացվել է միգրացիոն ճգնաժամի ֆոնին:

«Այս օրվանից ոչ մի ոտք Բելառուսի տարածք որոշակի կողմից՝ լինի հարավից, թե արևմուտքից, չպետք է քայլ անի... Փակեք սահմանի յուրաքանչյուր մետրը: Իզուր չէր, որ հսկայական միջոցներ ներդրեցինք սահմանապահ զորքերում, ընդհանրապես մեր ուժային կառույցներում: Մեր ժողովուրդը պետք է իրեն հանգիստ զգա, նա պետք է իմանա, որ կան տղամարդիկ, ովքեր պատրաստ են պաշտպանել իրենց»,- ելույթ է ունեցել Լուկաշենկոն սահմանին տիրող իրավիճակի հարցերով խորհրդակցությանը: