copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:14 05-08-2021

Թուրքիան դարձյալ հայտնվել է Մեծ Բրիտանիայի «կարմիր» ցուցակում

Մեծ Բրիտանիայի կառավարությունը օգոստոսի 4-ին հրապարակել է կորոնավիրուսով պայմանավորված ուղևորությունների սահմանափակումների ցանկը տարբեր երկրների համար։ Այս մասին հաղորդում է ermenihaber-ը:

Երեք շաբաթը մեկ անգամ թարմացվող ցանկի համաձայն՝ Թուրքիան նախկինի պես հայտնվել է կարմիր խմբում։ Այս խմբում տեղ գտած երկրներից ժամանող քաղաքացիները Մեծ Բրիտանիայում պարտադիր տասնօրյա կարանտին պիտի անցնեն։ Թուրքիան կարմիր ցուցակում հայտնվել է մայիսի 12-ին ու մինչ օրս շարունակում է մնալ այդ խմբում։