Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 5 տարի առաջ - 19:49 04-08-2021

Թուրքիայում անհետացած ռուս տղայի հայրը որդու անհետացման վերաբերյալ մանրամաներ է ներկայացրել

Թուրքիայում անհետացած Ռուսաստանի քաղաքացի Մակար Ռագինի հայրը նոր մանրամասներ է հայտնել որդու անհետացման գործի վերաբերյալ: Այս մասին հայտնում է «360» հեռուստաալիքը:

Տղամարդու խոսքով, իր հետ կապ է հաստատել Վլադիմիր անունով մի տեղացի բնակիչ, որը կնոջ հետ միասին Ռագինին տեսել է Բյույուկադա կղզու առևտրային հրապարակում (գտնվում է Մարմարա ծովում՝ Ստամբուլից ոչ հեռու):

«Նրանց խոսքով, նա նման չի եղել ոչ տեղի բնակչի, ոչ զբոսաշրջիկի, բացակայող կանգնած է եղել ակնոցների և ամառային գլխարկների ցուցափեղկի մոտ», - ավելացրել է երիտասարդի հայրը:

Նա նշել է, որ ոստիկանները գտել են բացօթյա տեսահսկման խցիկների տեսագրությունը, որտեղ երևում է, որ հուլիսի 28 -ին Մակարը քայլել է դեպի նավամատույց:

Զբոսաշրջիկի հոր խոսքով՝ երիտասարդն իսկապես կարող էր հասնել Բյույուկադե, քանի որ պատրաստվում էր այցելել այս վայրը: Տղայի անհետանալուց հետո նրա հեռախոսը հասանելի է եղել ևս երկու օր, հաղորդագրությունները սակայն հասել են, բայց չեն կարդացվել։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը