copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:21 03-08-2021

Բարեգործական ծրագրի շրջանակներում «Վիվա» հիմնադրամն աջակցություն է ցուցաբերել Ասկերանի և Ստեփանակերտի որոշ մանկապարտեզների

Բարեգործական ծրագրի շրջանակներում «Վիվա» հիմնադրամն աջակցություն է ցուցաբերել Ասկերանի և Ստեփանակերտի որոշ մանկապարտեզների՝ տրամադրելով գույք։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի քարտուղար Մերի Սարդարյանը:

«Օգոստոսի 3-ին ԱՀ ԿԳՄՍ նախարար Լ. Ղարախանյանն ընդունել է «Վիվա» բարեգործական հիմնադրամի տնօրեն Տ. Հովհաննիսյանին ու խորհրդի անդամներ Վ. Միխայիլովին և Ա. Տեր-Հակոբյանին: Նախարարը, կարևորելով հիմնադրամի գործունեությունը, հույս է հայտնել, որ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ»,- մեզ հետ զրույցում ասաց Մերի Սարդարյանը և հավելեց, որ «Վիվա» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2016 թվականին՝ Ապրիլյան պատերազմի օրերին Արցախին տրամադրելով դեղորայք և բժշկական պարագաներ:

Սարդարյանի խոսքերով՝ Արցախյան երրորդ պատերազմի ընթացքում ևս հիմնադրամը կրկին մեծ չափով բժշկական օգնություն է ցուցաբերել Արցախին:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով