copy image url
Ներքին 5 տարի առաջ - 16:09 02-08-2021

Ընդդիմությունը լքեց ԱԺ նիստերի դահլիճը. պահանջում են կալանքից ազատել 2 պատգամավորներին

8-րդ գումարման Ազգային ժողովը գումարել է առաջին նիստը։ Իշխող ուժի թեկնածուն խորհրդարանի խոսնակի պաշտոնում Ալեն Սիմոնյանն է։

Խորհրդարանական ընդդիմությունը` «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, լքեցին Ազգային ժողովի նիստերի դահլիճը, երբ «ՔՊ»–ն պետք է ներկայացներ ԱԺ նախագահի թեկնածու Ալեն Սիմոնյանին։

Նշենք, որ մինչ այս «Հայաստան» դաշինքը ներկայացրել էր ԱԺ նախագահի իր թեկնածուին` Մխիթար Զաքարյանին, որն այս պահին կալանքի տակ է։ Բացի դրանից՝ «Պատիվ ունեմ»–ը նույնպես ներկայացրել էր ԱԺ նախագահի իր թեկնածուին` Արթուր Սարգսյանին, որը նույնպես կալանավորված է։

Երբ «ՔՊ»–ն պետք է ներկայացներ Ալեն Սիմոնյանին, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները հայտարարեցին, որ ուզում են իրենց 2 պատգամավորները` Սարգսյանն ու Զաքարյանը, ներկա լինեն նիստին։

Դրանից հետո նրանք լքեցին դահլիճը։



Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը