copy image url
Մամուլ 5 տարի առաջ - 06:50 31-07-2021

Գոր­ծող խորհր­դա­րա­նից ուզում են մաք­սի­մու­մը «քա­մել». Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օգոստոսի 2-ին կհրավիրվի նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստը, որով կավարտվեն յոթերորդ գումարման ԱԺ-ի լիազորությունները: Եվ ահա, «վերջին օրով» իշխանությունները երեկ հրատապ հրավիրեցին արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված հարցերը փաստացի ոչ մի կապ չունեին երկրում տեղի ունեցող գործընթացների ու առկա սպառնալիքների հետ։

«Փաստ» թերթի տեղեկություններով, արտահերթն անցկացնելու համար քվորում ապահովելը այդքան էլ հեշտ չի եղել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, իշխանական խմբակցությունում խուճապ է եղել, քանի որ պատգամավորներից շատերը գտնվել են մարզերում, ոմանք՝ արտերկրում, իսկ այն պատգամավորները, որոնք ութերորդ գումարման խորհրդարանում ընդգրկված չեն, ընդհանրապես «ձեռքները լվացել են» այս գործընթացներից։ Իսկ ինչո՞ւ էր պետք այսպես «արագի մեջ» արտահերթ հրավիրել: Փորձագետների համոզմամբ, իշխանությունները, հասկանալով, որ մյուս խորհրդարանում լուրջ խնդիրներ են ունենալու և չեն կարողանալու այսպես հեշտությամբ ցանկացած օրինագիծ կյանքի կոչել, փորձում են յոթերորդ գումարման խորհրդարանից մաքսիմումը «քամել» և իրենց «սրտի» օրինագծերն արագ անցկացնել։

Մասնավորաբար, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ նման հրատապությունն առաջին հերթին հենց այդ պատճառն ունի: «Պարզ է, որ նման նախագծերն ավելի դժվարությամբ են անցնելու հաջորդ խորհրդարանում: Իհարկե, կարող են անցնել, բայց հանրային մեծ աղմուկով: Նոր խորհրդարանում լրիվ ուրիշ որակի ընդդիմություն է լինելու՝ այլ գործիքակազմով, այլ տրամաբանությամբ: Նշված հանգամանքներով պայմանավորված՝ այդ ամենը հանրային շատ մեծ ռեզոնանս կարող է ունենալ, որովհետև այնտեղ կա և՛ փողոց, և՛ բոլոր առումներով ավելի մարտունակ ընդդիմություն»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին