copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:29 30-07-2021

Ոստիկանությունում տեղի է ունեցել ամփոփիչ խորհրդակցություն

Հուլիսի 30-ին ոստիկանությունում տեղի ունեցավ 2021 թվականի առաջին կիսամյակի ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների օպերատիվ-ծառայողական գործունեության ամփոփիչ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը:

Մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալները, կոլեգիայի անդամները, կենտրոնական վարչակազմի ստորաբաժանումների, ծառայությունների, տարածքային վարչությունների ու բաժինների պետեր։
2021 թ. առաջին կիսամյակում ոստիկանությունը կատարել է իր առջև դրված խնդիրները. ձեռնարկված միջոցառումների շնորհիվ վերահսկվել է օպերատիվ իրավիճակը, պահպանվել կայուն հասարակական կարգն ու անվտանգությունը:

Նշված ժամանակահատվածում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 6,1%-ով կամ 789 դեպքով, ինչը գլխավորապես պայմանավորված է խարդախությունների, գողությունների և ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերի թվի աճով:
Հաշվետու ժամանակահատվածում վարույթում քննվող քրեական գործերով (նյութերով) անցնող 23 085 հանցագործության դեպքերից՝ 54,0%-ով առկա է որպես մեղադրյալ ներգրավված անձ:

Հայտնաբերվել է 465 կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպք, որոնցից 127-ը կաշառակերության դեպքեր են, 38-ը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ յուրացման կամ վատնման, 74-ը՝ պաշտոնեական կեղծիքի, 127-ը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, 32-ը՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու և այլն:

Նույն ժամանակահատվածում ոստիկանության հետաքննության մարմինների կողմից նախապատրաստվել է 95 139 նյութ: Հարուցվել է 6876 քրեական գործ:
Արձանագրվել է 2169 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով զոհվել է՝ 168, և մարմնական վնասվածքներ ստացել՝ 3186 մարդ:
Ամփոփելով կատարված աշխատանքը՝ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը շնորհակալություն հայտնեց ոստիկաններին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին իրականացրած ծանրաբեռնված ծառայության համար։

Խորհրդակցության ընթացքում վեր հանվեցին ոստիկանության 2021 թվականի առաջին կիսամյակին թույլ տրված թերություններն ու բացթողումները, քննարկվեցին առանձին հանցատեսակների դեմ պայքարի մեխանիզմները, տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը