copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 14:35 29-07-2021

Կրեմլը խուսափել է Փաշինյանի՝ Հայաստանում ռուս սահմանապահներ տեղակայելու խնդրանքից. МК

Կրեմլը պատրաստ չէ պատասխանել Փաշինյանի խնդրանքին՝ հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանապահների տեղակայման վերաբերյալ: Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ Կրեմլում տեղյակ են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հերթական սրացումից: «Ռուսաստանի ներկայացուցիչները մեծ ջանքեր են գործադրել, որպեսզի հրադադարի ռեժիմը վերականգնվի»,- հայտարարել է նա՝ հղում անելով հուլիսի 28-ի առավոտյան ժամը 10-ից կրակի դադարեցման վերաբերյալ Բաքվի և Երևանի համաձայնությանը, ինչպես դա առաջարկվել էր ռուսական կողմից:

Պեսկովն ընդգծել է, որ «աշխատանքը շարունակվում է, որպեսզի ապահովվի պայմանավորվածությունների կատարումը», որոնք ձեռք են բերվել անցյալ տարի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների կողմից:

Այնուամենայնիվ, Կրեմլի խոսնակը չի պատասխանել այն հարցին, թե պատրա՞ստ է արդյոք Ռուսաստանը հայ-ադրբեջանական սահմանին տեղակայել իր սահմանապահներին, ինչպես խնդրել է Նիկոլ Փաշինյանը: «Երևանի հետ շփումները շարունակվում են, սա այն ամենն է, ինչ կարող եմ ասել»,- հաղորդել է Պեսկովը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ