copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:02 01-03-2024

ՔՊ խմբակցության պատգամավորներին անհանգստացնում է, որ «Զվարթնոց» օդանավակայանում տեղակայված են ռուս սահմանապահներ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին անհանգստացնում է, որ «Զվարթնոց» օդանավակայանում տեղակայված են ռուս սահմանապահներ։

«Այո՛, մեզ այդ հարցը անհանգստացնում է, ինչպես մեր հանրության մեծ մասին, այդ հարցը մեր քաղաքական թիմի օրակարգում է, քննարկումներ են տեղի ունենում, երբ որոշումներ կլինեն, կիմանանք բոլորս»,- ԱԺ ճեպրազրույցների ժամանակ հայտարարեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Հարցին՝ ի՞նչ տեղի ունեցավ, որ իշխանությունը պաշտոնավարման 6-րդ տարում «գլխի ընկավ», որ ռուս սահմանապահները խնդրահարույց են «Զվարթնոց»-ում՝ ՔՊ-ականն արձագանքեց. «Բազմաթիվ իրողություններ ի հայտ եկան վեց տարիների ընթացքում, ոչ թե վեց տարի հետո, այլ՝ տարիների ընցաքում, հետևաբար, յուրաքանաչյուր իրողություն իր հետևից պետք է բերի որոշակի դատողություններ, գործողություններ ու որոշումներ»։

Նա ասաց, թե, ցավոք, ուշ են «գլխի ընկել», որ ՀԱՊԿ-ը չի աշխատում։

«Սա նշանակում է, որ պետք է գնալ ու խնդիրը լուծել»,- հավելեց նա

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ

Ձեզ գուցե հետաքրքրի