copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:18 29-07-2021

Անվանվել է երկիրը, որը կարող է դառնալ COVID-19-ի գերտարածողը

Մյանման կարող է դառնալ այն երկիրը, որտեղից COVID-19-ն անվերահսկելիորեն տարածվելու է ամբողջ տարածաշրջանում՝ ստեղծելով վարակի բազմաթիվ օջախներ: Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ հղում կատարելով Մյանմայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Թոմ Էնդրյուսին:

Մասնագետի խոսքով՝ Մյանմայում COVID-19-ով վարակվածների և մահվան դեպքերի ստույգ թիվը հայտնի չէ: Միաժամանակ նա հիշեցրել է, որ պետությունը սահմանակից է այն երկրներին, որտեղ ապրում է աշխարհի բնակչության մոտ մեկ երրորդը:

Էնդրյուսը շեշտել է, որ COVID-19-ը չի հարգում ազգությունները, սահմանները, գաղափարախոսությունները, քաղաքական կուսակցությունները, «նա մարդասպան է, որը խտրականություն չգիտի»:

Ամենից շատ դիտված