copy image url
Ներքին 5 տարի առաջ - 15:29 28-07-2021

Մովսես Հակոբյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել

Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի գործով դատավոր Վաչե Մարգարյանը ինքնաբացարկ է հայտնել։ Այս մասին գրված է «Դատալեքս» համակարգում:

Նշվում է, որ դատավորն ինքնաբացարկ է հայտնել իր նախաձեռնությամբ՝ որպես հիմք նշելով կանխակալ վերաբերմունքը։

Դատավորի նախաձեռնությունը բավարարվել է եւ գործը մակագրվել է նոր դատավորի՝ Սամվել Շահվերդյանին։

Նշենք, որ Մովսես Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 306-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Պետական գաղտնիք հրապարակելը):

Ըստ մեղադրական եզրակացության՝ Մովսես Հակոբյանը 2020 թվականի նոյեմբերի 19-ին «Հայելի ակումբ»-ում լրագրողների հետ հրավիրված ասուլիսի ժամանակ դիտավորությամբ հրապարակել է պետական գաղտնիք պարունակող՝ ռազմական բնագավառի տեղեկություններ:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը