copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:27 28-11-2024

Ինչ է նշանակում sms եք ստացել, հլը կոռեկտ պահեք․ Քոչարյանի գործով դատավորն ու փաստաբանը վիճեցին

«Մարտի 1-»-ի գործով վերաբացված դատական նիստի ժամանակ փաստաբան Արամ Օրբելյանը դիմելով դատավոր Սարգիս Պետրոսյանին, ով իր խոսքում նշել էր, որ անկողմնակալ դիտորդը արդեն հոգնել է այս գործի ձգձգվող գործընթացներից, ասաց. «Իրականում քիչ առաջ խիստ մտահոգող բան տեղի ունեցավ: Ցիտում եմ՝ հանրությունը հոգնել է ձգձգվող գործելակերպից: Պարզաբանեք՝ ի՞նչ նկատի ունեք, հանրության կարծիքը ո՞նց եք չափել, ո՞վ է չափել, ինչո՞վ եք չափել»:

Դատավորը պատասխանեց, որ «իր գնահատմամբ», ինչին էլ Օրբելյանը հավելեց՝ «լավ, sms եք ստացել» և հիմնավորեց իր ասածը. «sms եք ստացել ձևակերպումը ունի շատ հստակ նշանակություն, որովհետև դատական համակարգի անկախությունը ապահովելու պարտավորություն ունեցող մի հոգի, ով պարտավոր էր անկախ լինել և ապահովել դատական անկախությունը գործադիրի գործունեությունից, ստացել էր sms և այդ sms-ի արդյունքում հրաժարական էր տվել: sms ստանալու պրոցեսը ունի շատ հստակ նշանակություն և կարա հանգիստ բացարկի հիմք հանդիսանա, որովհետև գործերի ձգձգման մտահոգությանը հաջորդել է համապատասխան գործընթաց, որի արդյունքում ՀՀ մի շարք պաշտոնատար անձինք, որոնք պետք է անկախ լինեին և էդ sms-ը ուղարկելու համար էդ մարդուն քրեական պատասխանատվության ենթարկեին, հրաժարական են տվել: Սրա մասին է խոսքը: Երբ որ ես ձեզ նման գնահատական եմ տալիս, իրավունք ունեմ նման կասկած ունենալու՝ ձեր ասած ձևակերպման հիմքով՝ հոգնել են ձգձգվող գործընթացներից»:

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան