copy image url
Ներքին 4 տարի առաջ - 11:25 28-07-2021

Այս անգամ «ոչմիթիզականներն» են հաղթելու

Կարին Տոնոյանը գրել է.

«Էլի զոհեր, էլի արյուն ու արցունք, էլի խելագարվող մայրեր.....հերթական մարտական մանրախա՞ղը. ինչի համա՞ր: Գուցե նոր փաստաթղթի ստորագրման անհրաժեշտությո՞ւն կա և սա հերթական հոգեբանական ճնշումն է, վախի ազդեցության տակ ժողովրդին համոզել, թե այլ տարբերակ չկա....

Ամեն դեպքում պետք է առավել քան երբևէ ամուր կանգնել յուրաքանչյուր թիզ հողի համար և ցույց տալ, որ պատերազմն ու մեր զոհերի քանակն ավելի է ամրացրել մեզ. չկա հոգեբանական ընկճվածություն, ալիև և ալիևի գործակալներ, մոռացեք, ազգը կա ու կանգուն է, մեր որդիների կորուստը մեզ միայն առյուծից վերածել է վիրավոր առյուծի, չերազեք անգամ հայ ոգու անկման մասին:

Այս անգամ «ոչ միթիզականներն» են հաղթելու. 1-ին նախագահ, ոչմիթիզականների նկատմամբ ձեր սարկազմն էլ չի բորբոքվո՞ւմ.... թե Գեղարքունիքն ու Արարատի մարզերն էլ են գրավյալ տարածքներ..... դե, խոսեք, ինչո՞ւ եք անհետացել, ավելի շուտ՝ վերցրեք ձեր որդիներին ու մեկնեք սահման, հերթը ձերն է, դե, ապացուցեք ձեր այդքան բարձրաձայնած «խաղաղասիրությունը», ապահովեք մեր խաղաղությունը»:

Ամենից շատ դիտված

14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
23:15 Անձնական ընկերություն չեմ արել, բայց միշտ լավն եմ լսել իր մասին. Քոչարյանը՝ Սամվել Կարապետյանի մասին
13:23 Ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ բնակչության մեծ մասը դեմ է Փաշինյանի վարած քաղաքականությանը. ԱԺՄ
21:53 Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը
10:48 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Hyundai-ի վարորդի և 9 ուղևորների մոտից հայտնաբերվել է ընտրակաշառք տալու համար նախատեսված գումար
13:57 Պուտինը խելագար է, բայց պատրաստ ենք բանակցել. Զելենսկի
16:30 Փողոցային պայքարի շնորհիվ Փաշինյանը կհաղթահարի՞ լեգիտիմության ճգնաժամը