copy image url
Ներքին 4 տարի առաջ - 10:27 27-07-2021

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը պատրաստ է իր մասնագիտական ներուժը ներդնել․ հայտարարություն

«Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը ֆեյսբուէյան իր էջում գրել է․

««Հանուն հանրապետության» կուսակցությունը ողջունում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշումը 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով ստեղծելու մասին։

Որոշումը համարում ենք բացառիկ կարևոր։ Հաշվի առնելով հանձնաժողովի աշխատանքների նկատմամբ համահայկական ուշադրությունը և հանրային վստահությունը բարձր պահելու կարևորությունը, խիստ անհրաժեշտ ու կարևոր ենք համարում հանձնաժողովի աշխատանքներում հնարավորինս լայն ներառականության ապահովումը՝ Հայաստանի խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, Արցախի խորհրդարանի և պատկան ուժային կառույցների, Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների, քաղաքացիական հասարակության, սփյուռքի փորձագիտական շրջանակների, այդ թվում՝ առանձին դեպքերում, նեղ մասնագիտական հարցերի և փորձագիտական կարծիքի համար, առաջատար միջազգային փորձագետների և մասնագիտական խմբերի ներգրավումը։

Պետք է անել ամեն ինչ, որպեսզի քաղաքական տարբեր ուժեր (այդ թվում դրսից կառավարվող) ի սկզբանե զրկված լինեն հանձնաժողովի աշխատանքներն ի շահս օգտագործելու, աշխատանքների բովանդակությունը մանիպուլացնելու հնարավորությունից։ Չափազանց էական ենք համարում հանձնաժողովի աշխատանքներում արտաքին ազդեցությունների անթույլատրելիությունը։

Այսու, պետք է անել հնարավորը հանձնաժողովի անկախությունն ու հանրության հետ ճիշտ հաղորդակցությունն ապահովելու համար։

Հանուն Հանրապետության կուսակցությունը պատրաստ է իր մասնագիտական ներուժը ներդնել և մասնակցել հանձնաժողովի ստեղծման՝ նախապատրաստական աշխատանքներում, ինչպես նաև որպես արտախորհրդարանական ուժ ներգրավվել և մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին»։

Ամենից շատ դիտված

14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
13:23 Ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ բնակչության մեծ մասը դեմ է Փաշինյանի վարած քաղաքականությանը. ԱԺՄ
10:48 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Hyundai-ի վարորդի և 9 ուղևորների մոտից հայտնաբերվել է ընտրակաշառք տալու համար նախատեսված գումար
13:57 Պուտինը խելագար է, բայց պատրաստ ենք բանակցել. Զելենսկի
16:30 Փողոցային պայքարի շնորհիվ Փաշինյանը կհաղթահարի՞ լեգիտիմության ճգնաժամը
21:53 Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը
16:51 Փամբակ գետում ջրահեղձ եղած 7-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել