copy image url
Ավելին 4 տարի առաջ - 20:12 26-07-2021

ԱՄՆ-ում ինքնաթիռը վայրէջքի ժամանակ շրջվել է տանիքի վրա

ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգում արտակարգ դեպք է տեղի ունեցել՝ Օկրակոկ կղզու օդանավակայանում մեկ շարժիչով մարդատար ինքնաթիռի վայրէջքի ժամանակ:

Նշվում է, որ օդանավում եղել են օդաչու և մեկ ուղևոր:

«Տեղական ժամանակով ժամը 13:30-ին մեկ շարժիչով ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Օկրակոկ կղզու օդանավակայանում: Օդանավը վայրէջքի ժամանակ շրջվել է տանիքին: Օդաչուն և ուղևորը չեն տուժել», - ասված է հաղորդագրության մեջ:

Օդանավակայանի ղեկավարությունը արտակարգ դեպքի մասին զեկուցել է ԱՄՆ քաղավիացիայի դաշնային վարչությանը: