Արտաքին 5 տարի առաջ - 17:04 23-07-2021

Անկարգություններ Իրանի երկու նահանգներում՝ ջրի դեֆիցիտի պատճառով. կա 8 զոհ

Իրանի Լուրեստան և Խուզեստան տարածաշրջաններում տեղի են ունենում բողոքի ցույցեր՝ ջրի դեֆիցիտի պատճառով, որը սկսվել է երաշտի պայմաններում: Ութ մարդ զոհվել է, հայտնում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը՝ հղում անելով Amnesty International-ի տվյալներին:

«Տեսանյութերը և դեպքի վայրից իրար հաջորդող հաղորդագրությունները ցույց են տալիս, որ անվտանգության ուժերը կիրառել են մահացու ինքնաձիգներ, որսորդական հրացաններ և արցունքաբեր գազ ցուցարարներին ցրելու համար»,- ասված է հայտարարության մեջ:

Human Rights Watch-ի տեղեկատվությամբ, 2021 թվականի հուլիսի 15-ին Խուզեստան նահանգի տասնյակ քաղաքներում, որտեղ ապրում է մեծ քանակությամբ էթնիկ արաբական բնակչություն, մարդիկ ամեն երեկո դուրս են գալիս փողոցներ՝ ի նշան բողոքի այդ տարածաշրջանում ջրի հասանելիության դժվարությունների դեմ:

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
09:19 Մոսկվայի մարզը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի մասշտաբային հարձակման