copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:44 22-07-2021

Բելառուսում աճել է կորոնավիրուսով հիվանդացությունը

Բելառուսում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1069 դեպք, ինչը գրեթե 10%-ով ավելի է երեկվա ցուցանիշներից. երեկ հաստատվել էր 975 դեպք: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով առողջապահության նախարարության տվյալներին:

Համավարակի սկզբից ի վեր հանրապետությունում ընդհանուր առմամբ հիվանդացել է 437 664 մարդ, որոնցից 431 489-ն արդեն բուժվել են: Բելառուսում կատարվել է կորոնավիրուսի ավելի քան 7 միլիոն թեստ:

«Երկրում վարակի տարածման ամբողջ ժամանակահատվածում կորոնավիրուսից մահացել են ​​3365 պացիենտներ»,- ասել է գերատեսչությունը:

Ամենից շատ դիտված

14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
13:23 Ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ բնակչության մեծ մասը դեմ է Փաշինյանի վարած քաղաքականությանը. ԱԺՄ
21:53 Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը
10:48 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Hyundai-ի վարորդի և 9 ուղևորների մոտից հայտնաբերվել է ընտրակաշառք տալու համար նախատեսված գումար
13:57 Պուտինը խելագար է, բայց պատրաստ ենք բանակցել. Զելենսկի
23:15 Անձնական ընկերություն չեմ արել, բայց միշտ լավն եմ լսել իր մասին. Քոչարյանը՝ Սամվել Կարապետյանի մասին
16:30 Փողոցային պայքարի շնորհիվ Փաշինյանը կհաղթահարի՞ լեգիտիմության ճգնաժամը