copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 12:25 20-07-2021

Mastercard-ը բանակցում է Maestro ապրանքանիշի փակման շուրջ

Mastercard միջազգային վճարային համակարգը բանակցում է ամբողջ աշխարհում Maestro ապրանքանիշի փակման շուրջ, որը թողարկում է դեբետային (հաշվարկային) քարտեր: Այս մասին հայտնում է «Կոմերսանտ» թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Նշվում է, որ Mastercard-ը ներկայումս խորհրդակցում է Բելառուսի հետ: Դա պայմանավորված է նրանով, որ հանրապետությունում միջազգային վճարային համակարգերի քարտերի մոտ 10%-ը բաժին է ընկնում քոբեյջինգային ծրագրերին (քոբեյջինգային քարտը միաժամանակ թողարկվում է երկու վճարային համակարգերում), մինչդեռ Ռուսաստանում այդ ցուցանիշը մոտավորապես 1% է:

Ըստ աղբյուրներից մեկի՝ վճարային համակարգի համար միանգամայն անշահավետ է երկու ապրանքանիշի պահպանումը, մանավանդ որ դրանցից մեկը մեծ շահույթ չի բերում: Մեկ այլ աղբյուր նշել է, որ Maestro քարտերի վճարները ցածր են, ուստի բանկերը չեն ցանկանում դրանք զարգացնել: Երրորդ աղբյուրը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Maestro քարտերը չեն օգտագործվում ինտերնետային առևտրում, մինչդեռ առաջատար վճարային համակարգերը զարգացնում են այդ ուղղությունը:

Mastercard-ն այս առնչությամբ որևէ հայտարարություն չի արել:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է