copy image url
Ավելին 4 տարի առաջ - 21:18 15-02-2022

Դանիացի արքայազն Ֆելիքսը ոսկերչական ապրանքանիշի դեմքն է դարձել

Դանիայի արքայազն Ֆելիքսը, որը ութերորդն է գահի իրավահաջորդության շարքում, առաջին անգամ հանդես է եկել որպես մոդել, հայտնում է Marie Claire-ը:
Արքայազն Յոահիմի և նրա առաջին կնոջ՝ Ֆրեդերիկսբորգյան կոմսուհի Ալեքսանդրայի որդին, դարձել է Georg Jensen ոսկերչական ապրանքանիշի դեմքը՝ նկարահանվելով պարանոցի շղթաների նոր հավաքածուի գովազդային արշավում։
19-ամյա արքայազն Ֆելիքսի համար սա մոդելային առաջին փորձն է, մինչդեռ նրա ավագ եղբայրը՝ 22-ամյա Նիկոլայը, 2018 թվականից պարբերաբար մասնակցում է նորաձևության ցուցադրություններին և ֆոտոշարքերի նկարահանումներին։
Նա առաջին անգամ քայլել է բեմահարթակով Burberry նորաձևության շոուի ժամանակ Լոնդոնի նորաձևության շաբաթվա ընթացքում, որից հետո պայմանագիր է կնքել Scoop Models-ի հետ և հրավիրվել մասնակցելու Dior-ի տղամարդկանց շարքի գովազդային արշավին։
Արքայազն Ֆելիքսի կողմից գովազդվող Georg Jensen ապրանքանիշը հիմնադրվել է 1904 թվականին դանիացի արծաթագործ Գեորգ Յենսենի կողմից։ Այժմ նա արտադրում է զարդեր, ժամացույցներ և տան կահավորանք:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ