copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:21 19-07-2021

Ֆրանսիայի բնակիչները ոչնչացրել են COVID-19 պատվաստումների երկու կենտրոն

Ֆրանսիացիները, բողոքելով կորոնավիրուսի դեմ պայքարի ավելի կոշտ միջոցների դեմ, ոչնչացրել են պատվաստումների երկու կենտրոն՝ Գրենոբլի մոտակայքում գտնվող Լենս-էն-Վերկոր քաղաքում և Բիարիցի մոտ գտնվող Ուրուգնա գյուղում:

Նախորդ օրը կառավարությունը պարտադիր պատվաստումներ է մտցրել բուժաշխատողների համար, ինչպես նաև հայտարարել է բարեր, ռեստորաններ, թանգարաններ և այլ հասարակական վայրեր մուտք գործելու QR կոդերի համակարգի գործարկման մասին: Այս կերպ իշխանությունները փորձում են կասեցնել ավելի վարակիչ Դելտա շտամի տարածումը:

Շաբաթ օրը՝ հուլիսի 17-ին, նոր սահմանափակումների մասին հայտարարությունից հետո Ֆրանսիայի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր էին անցկացվել: Քննադատները նախագահ Էմանուել Միկրոնին մեղադրում են իրենց ազատությունները ոտնահարելու մեջ:

COVID-19-ի դեմ պայքարի միջոցառումների դեմ անկարգություններն և բողոքներն ավարտվել են նաև Կիպրոսում, որտեղ իշխանությունները ներմուծել են պատվաստումների անձնագրեր: Այս փաստաթուղթը պահանջվում է սուպերմարկետներ, առևտրի կենտրոններ, ռեստորաններ և խանութներ այցելելու համար:

Հուլիսի 18-ին՝ հանրահավաքից հետո, մոտ 2500 մարդ գնացել է «Սիգմա» հեռուստաընկերության կենտրոնակայան, որը քննադատում է հակապատվաստումը: Ցուցարարները կոտրել են ապակիները և հրկիզել մի քանի տրանսպորտային միջոցներ:

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը հայտարարել է, որ իշխանությունները չեն հանդուրժի «սպառնալիքները կամ շանտաժը» և խստորեն կարձագանքեն օրենքի խախտումներին:

Ամենից շատ դիտված

14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
13:23 Ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ բնակչության մեծ մասը դեմ է Փաշինյանի վարած քաղաքականությանը. ԱԺՄ
10:48 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Hyundai-ի վարորդի և 9 ուղևորների մոտից հայտնաբերվել է ընտրակաշառք տալու համար նախատեսված գումար
13:57 Պուտինը խելագար է, բայց պատրաստ ենք բանակցել. Զելենսկի
21:53 Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը
16:30 Փողոցային պայքարի շնորհիվ Փաշինյանը կհաղթահարի՞ լեգիտիմության ճգնաժամը
16:51 Փամբակ գետում ջրահեղձ եղած 7-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել