copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:04 19-07-2021

Թալիբները հայտարարել են Կատարում բանակցությունների ձախողման մասին

«Թալիբան» շարժման ներկայացուցիչները հայտարարել են Աֆղանստանի կառավարության հետ մուսուլմանական Կուրբան Բայրամ տոնի ժամանակ հրադադար հաստատելու շուրջ բանակցությունները ձախողելու մասին, այս մասին հայտնել է Կատարում շարժման քաղաքական գրասենյակի ներկայացուցիչ Մուհամեդ Նաիմը Twitter-ում:

«Ըստ որոշ ԶԼՄ-ների տվյալների՝ Դոհայում կայացած բարձր մակարդակի միջաֆղանական երկօրյա հանդիպմանը համաձայնություն է ձեռք բերվել մի քանի օրով հրադադարի կամ որոշ բանտարկյալների ազատ արձակման վերաբերյալ: Այս տեղեկատվությունը ճիշտ չէ: Նման համաձայնություն ձեռք չի բերվել»,- գրել է Նաիմը:

Հիշեցնենք, որ «Թալիբանի» և Կատարում Աֆղանստանի կառավարության միջև բանակցությունները սկսվել են հուլիսի 17-ին: Հիմնական թեմաներն էին կարճատև զինադադարը Կուրբան Բայրամ տոնի ժամանակ, որը նշվում է հուլիսի 20-ին, և «Թալիբանի» բանտարկյալների ազատումը:

Ամենից շատ դիտված

14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
13:23 Ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ բնակչության մեծ մասը դեմ է Փաշինյանի վարած քաղաքականությանը. ԱԺՄ
10:48 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Hyundai-ի վարորդի և 9 ուղևորների մոտից հայտնաբերվել է ընտրակաշառք տալու համար նախատեսված գումար
13:57 Պուտինը խելագար է, բայց պատրաստ ենք բանակցել. Զելենսկի
21:53 Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը
16:30 Փողոցային պայքարի շնորհիվ Փաշինյանը կհաղթահարի՞ լեգիտիմության ճգնաժամը
16:51 Փամբակ գետում ջրահեղձ եղած 7-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել