copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:23 18-07-2021

Էստոնիան հրաժարվել է նշանակված դեսպանին Բելառուս ուղարկելուց

Էստոնիան նոր դեսպան չի ուղարկի Բելառուս։ Ինչպես հայտնում է Eesti Paevaleht թերթը, այս մասին հայտարարել է Արտաքին գործերի նախարար Եվա-Մարիա Լիիմեցը: Նախարարը նշել է, որ Էստոնիան չի ճանաչում Լուկաշենկոյին որպես երկրի օրինական ղեկավար, մինչդեռ նրան հավատարմագրերի հանձնումը կարող է վկայել Տալլինի դիրքորոշման փոփոխության մասին:

Հուլիսի 6-ին Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը նշանակել է նոր դեսպան Բելառուսում: Այժմ պետք է անցներ Լուկաշենկոյին հավատարմագրեր հանձնելու կարգը: Լիիմեցը նշել է, որ համատարած խախտումների պատճառով Էստոնիան չի ճանաչում 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները:

Լիիմեցը կարծում է, որ Էստոնիան կարող է կա՛մ կրճատել առաքելությանը հասցված վնասը՝ գործերի ժամանակավոր հավատարմատար ընտրելով, կա՛մ դեսպանին թողնի՝ Տալինում աշխատելու: Էստոնիան համաձայնեցնում է իր գործողությունները իր դաշնակիցների հետ՝ Մինսկի հանդեպ համերաշխություն ցուցաբերելու համար: Վերջնական որոշման համար անհրաժեշտ են լրացուցիչ խորհրդատվություններ: