copy image url
Ներքին 5 տարի առաջ - 23:59 16-07-2021

Արտակ Բեգլարյանն այցելել է Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղ

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հուլիսի 16-ին այցելել է Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղ: Այս մասին հայտնում է ԱՀ պետական նախարարի գրասենյակից։

Պետական նախարարին են ներկայացվել դպրոցի շենքային պայմանների բարելավման, ուսումնական պարագաներով և լաբորատոր սարքավորումներով հագեցման, անհրաժեշտ մասնագետների ներգրավման հարցերը:

«Շենքային պայմանների բարելավման հարցն ուսումնասիրվելու է մասնագետների կողմից և սեղմ ժամկետում առաջարկ է ներկայացվելու կառավարությանը: Ինչ վերաբերում է Արցախում կրթական մակարդակը որակապես նոր շունչ հաղորդելուն, ապա մեր հիմնական նպատակներից մեկն է հանրակրթական և բարձրագույն կրթության ոլորտում բնագիտական ուղղության զարգացումն ու մրցունակ գիտելիքներով զինված մասնագետներ ունենալը:

Այդ հարցում բարձր եմ գնահատում ԵՊՀ-ին առընթեր ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղի դերակատարումը, և, ըստ այդմ, քայլեր կձեռնարկվեն հաստատությունն անհրաժեշտ մասնագետներով համալրելու և սարքավորումներով վերազինելու ուղղությամբ»,- նշել է Արտակ Բեգլարյանը:

Պետական նախարարի աշխատանքային այցին միացել էին ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Էլեոնորա Ավանեսյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը, քաղաքաշինության նախարարի տեղակալ Ազատ Համբարձումյանը:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում