copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 16:00 16-07-2021

Մոսկվայում կվերացնեն գիշերային ժամերին ռեստորանների աշխատանքի արգելքը

Մոսկվայում հուլիսի 19-ից հասարակական սննդի հաստատություններին թույլ կտան աշխատել գիշերային ժամերին: Խոսքը այն հաստատությունների մասին է, որոնք հետևում են համաճարակային միջոցներին: Թույլ կտրվի նաև զվարճանքի և ժամանցային միջոցառումների անցկացումը բարերում և գիշերային ակումբներում:

Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել էր, որ երկուշաբթիից մայրաքաղաքում չեղյալ կհայտարարվի սրճարաններ ու ռեստորաններ մուտք գործելու պարտադիր QR կոդերի համակարգը: Նա նշել էր, որ համակարգը կատարել է իր խնդիրը. քաղաքում հիվանդացությունը սկսել է նվազել: Սոբյանինը ընդգծել էր, որ համաճարակային մնացած պահանջները մնում են ուժի մեջ:

Մոսկվային հաջորդել էր Մոսկվայի մարզի համանման որոշումը: Մոսկվայի և Մերձմոսկվայի իշխանությունների որոշումը մեկնաբանել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ այդ գործողություններն անվանելով «ճկունության և արդյունավետության լավ օրինակ»:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում