copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:48 16-07-2021

Դեպի Հայաստան՝ պատվաստվելու. գերմանախոս մամուլ

Գերմանական հայտնի Tagesschau-ն այս անգամ անդրադարձել է այն փաստին, թե ինչպես են իրանցիները պատվաստանյութ փնտրում հարևան երկրում՝ Հայաստանում:

Հոդվածագիր Կատարինա Վիլինգերը, տեղեկացնում է, որ ըստ իրանյան աղբյուրների, անցած շաբաթ ամեն օր 400 իրանցի մուտք է գործել Հայաստան:

Իրանցիներից մեկը հոդվածագրին հայտնում է, որ Իրանում իշխանություններն ավելի շատ մտածում են իշխանությունը պահելու, քան թե բնակչությանը պատվաստանյութով ապահովելու մասին:

Հոդվածագիրը շեշտում է, որ Իսլամական Հանրապետությունում պատվաստումների արշավը դանդաղ է ընթանում:

«Շաբաթվա կեսին շուրջ 2,2 միլիոն իրանցի էր ամբողջությամբ պատվաստվել, ինչը համապատասխանում է ընդհանուր բնակչության ընդամենը 2,6 տոկոսին»,-գրում է հոդվածագիրը:

Նա փաստում է, որ շատ իրանցիներ կառավարությանը մեղադրում են COVID-19-ի կառավարումը ձախողելու մեջ, նաև հավելում են, որ պատվաստանյութերը պատվիրվել են շատ ուշ, իսկ որոշ արևմտյան պատվաստանյութեր, օրինակ՝ Moderna-ն կամ BioNTech-ը, ամբողջովին մերժվել են կրոնական առաջնորդի կողմից:

43-ամյա իրանցի Նահիդը հոդվածագրին պատմել է, որ լսելով Հայաստանում անվճար պատվաստվելու հնարավորության մասին՝ անմիջապես որոշել է գնալ ու օգտվել այդ հնարավորությունից, միաժամանակ նաև նա շատ տխրում և զայրանում է այն փաստի վրա, որ բոլոր իրանցները չէ, որ իրենց կարող են նման ճանապարհորդություն թույլ, իսկ հայրենիքում իրենց պատվաստման հերթին պետք է դեռ երկար սպասեն:

Ամենից շատ դիտված

14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
13:23 Ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ բնակչության մեծ մասը դեմ է Փաշինյանի վարած քաղաքականությանը. ԱԺՄ
10:48 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Hyundai-ի վարորդի և 9 ուղևորների մոտից հայտնաբերվել է ընտրակաշառք տալու համար նախատեսված գումար
13:57 Պուտինը խելագար է, բայց պատրաստ ենք բանակցել. Զելենսկի
16:30 Փողոցային պայքարի շնորհիվ Փաշինյանը կհաղթահարի՞ լեգիտիմության ճգնաժամը
21:53 Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը
16:51 Փամբակ գետում ջրահեղձ եղած 7-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել