copy image url
Ներքին 5 տարի առաջ - 14:55 10-07-2021

Այս ամենն իրավական ամենաթողության լավագույն օրինակ կարելի է համարել․ Լուսինե Սահակյան

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի փաստաբան Լուսինե Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Գագիկ Պողոսյանի, այս գիշեր, քննարկելով Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի ձերբակալման իրավաչափության և նրա նկատմամբ խափանման միջոց կալանք կիրառելու հարցը, որոշում է կայացրել Մհեր Փարամազյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչել և վերջինիս նկատմամբ կալանք կիրառել 2 ամիս ժամկետով։

Սակայն «Երևան կենտրոն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվեց ոչ թե ոմն Մհեր, այլ Մանվել Փարամազյանը։ Սա սովորական դատական ակտի վրիպակ համարել չի կարելի, որովհետև ամբողջ դատական ակտն է այդպիսին։

Այն իրավական ամենաթողության լավագույն օրինակ կարելի է համարել։ Մինչև ուշ գիշեր տևած դատական նիստի ընթացքում հիմնավորվել է, որ Մանվել Փարամազյանի մեղադրանքը ակնհայտ ապօրինի է և դատարան ներկայացված փաստաթղթերից և ոչ մեկով չի հիմնավորվում, գոնե հիմնավոր կասկածի մակարդակով Փարամազյանը առնչություն ունի որևէ հանցագործության հետ։

Վերջին տարիներին դատարանները փորձ էին կատարում անկախանալ և գնալով ավելի շատ ու շատ դատավորներ փորձ էին կատարում ծառայել օրենքին, այլ ոչ իշխանությանը։ Գագիկ Պողոսյանը իր այս որոշմամբ հերթական անգամ ապացուցեց, որ ինքը նշված դատավորների թվին չի պատկանում։ Այսօր տարբեր դատավորների նախագահությամբ քննարկվելու է սույն գործով մի շարք անձանց կալանավորելու հարցը։ Կայացված դատական ակտերով պարզ կդառնա, թե դատարանները դեռևս շարունակվում են միտված լինել անկախանալու, թե ՀՀ ԱԺ ընտրությունները փոխել են նաև այս միտումը»։

Նշենք, որ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Փարամազյանի ձերբակալությունը, իսկ Փարամազյանն այսօր կալանավորվել է։

Հիշեցնենք՝ հուլիսի 9-ին Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով: Առաջադրված մեղադրանքները Մանվել Փարամազյանը չի ընդունում, գտնում է, որ այս ամենն իր նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման շղթայի մի մասն է:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը