copy image url
Միտք 4 տարի առաջ - 20:17 10-02-2022

Դեպի բռնապետություն՝ դեմոկրատիա ճչալով

Քանի նոր Նիկոլ Փաշինյանը ավտոմատով դուրս չի գալիս փողոց մարդկանց վախեցնելու, հետևաբար Հայաստանը կարող է լիարժեք հռչակվել որպես դեմոկրատիայի բաստիոն։ Փաշինյանը, չի բացառվում, տանը ունենա զենք՝ կրակել չիմանա, բայց զենք ունենա, կարևորն այն է, որ այդ զենքով մարդամեջ դուրս չի գալիս։ Ու ԵԽԽՎ-ն հավանաբար հենց դրա համար է Հայաստանում ժողովրդավարության էական առաջընթաց գրանցել։ Պատգամավորներին քացուտակ գցելը, լրագրողներին հայհոյելը, «քֆուր տալը» քրեականացնելը ժողովրդավարության հետ խնդիրներ չեն առաջացնում, միակ խնդիրը ավտոմատն էր, որն էլ բացակայում է՝ գոնե դրսում։ Փաշինյանի ձեռքում, իհարկե, ավելի վտանգավոր է նռնակը, բայց դա այլ թեմա է։

Ու նա, որ իր ամեն մի քայլով ու հայտարարությամբ հետևողականորեն և վստահ քայլերով ուղևորվում է դեպի բռնապետություն, խոսում է դեմոկրատիայի առաջընթացից։ Դեմոկրատիան՝ շուրթերին, առաջ դեպի տոտալիտարիզմ։ Սա է մեր դեմոկրատ բռնապետի նշանաբանը։ Նրա պատգամավորներն էլ թութակի պես կրկնում են իր ասածները, որ «շեֆի ասածը միշտ ճիշտ է»։ Եվրոպական կառույցները երևի հենց այսպիսի դեմոկրատիայի համար էին տարիներ շարունակ գրանտներ մսխում մեր երկրում, որ Սերժ Սարգսյանի ձեռքից զենքը վերցնեն, տան Նիկոլ Փաշինյանի ձեռքը ու ասեն՝ փողոց դուրս չգաս, հենց եկար՝ կդառնաս բռնապետ, պահի տանը՝ սեյֆում կամ դոշակի տակ մի տեղ, որ մարդ չտեսնի, մենք էլ չտեսնելու կտանք այն ամենը, ինչ դու անում ես դեմոկրատիայի հետ իր իսկ քողի տակ, ու քեզ Հայաստանը, ի դեմս քեզ, կհամարենք դեմոկրատիայի բաստիոն տարածաշրջանում, մի օազիս, որտեղ կարող է Հյուսիսային Կորեայի առաջնորդին հրավիրել էքսկուրսիա կամ փորձի փոխանակման։

Ցավոք սրտի, սա փաշինյանական ցինիզմի միակ ու բացառիկ դրսևորումը չէ։ Նա ամեն օր ցինիզմի «մաստեր կլաս» է ցուցադրում, որի լավագույն նմուշներին ականատես ենք լինում հատկապես խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։ Եվ նրա ցինիկացմանը նպաստում է նաև ընդդիմությունը, որին կարծես թե դուր է գալիս, երբ իրենց երեսին ցինիկանում է «Ժողովրդավարության բաստիոնի» կառավարիչը։

Ֆրիկ

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից