Ներքին 5 տարի առաջ - 23:31 04-07-2021

Շիրակում այս տարի կործանարար երաշտ է

«Շիրակ» կենտրոն ՀԿ նախագահ Վահան Թումասյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով.

«Անիին մոտ, անջրդի դաշտերում ենք, անտանելի շոգ եղանակ է, բայց առավել ցավալի է, որ Շիրակում այս տարի կործանարար երաշտ է, գյուղացին հայտնվել է անելանելի վիճակում:

Առավել ծանր է ամբողջովին անջրդի, ամենաաղքատ ու անտեսված՝ Անիի նախկին վարչական շրջանի, Հայ-թուրքական սահմանի վրա գտնվող գյուղերում: «Շիրակ կենտրոնը» մի շարք գյուղատնտեսական ծրագրեր հենց այս վայրերում է իրականացնում:

Ծրագրերից մեկի՝ «Չմշակվող վարելահողերի վերականգնում, հացահատիկի մշակում» շրջանակում նախորդ տարվանից մոտ 30 հեկտարի վրա աննկարագրելի ծանր աշխատանք կատարեցինք: Սպասում էինք լավ բերքի, հազար ու մի նպատակ կար, բայց երաշտը ամեն ինչ խափանեց:

Բնականաբար, մենք գործի կեսից կանգնողներից չենք: Հիմա կանաչ դաշտերում, չսպասելով բերքահավաքին, սկսել ենք վար անել: Թող համարվի, որ կանաչ պարարտացում ենք անում, միևնույն է, կգտնենք միջոցներ նույն դաշտերում աշնանացան ցորեն ցանելու...»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից