copy image url
Ներքին Արտաքին 5 տարի առաջ - 23:27 03-07-2021

Ադրբեջանում ավարտվել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները

Ադրբեջանն ու Թուրքիան ավարտել են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2021» համատեղ մարտավարական զորավարժությունների վերջին փուլը, որն իրականացվել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագրին համապատասխան, անցկացվել է երկու երկրներից բարձրաստիճան դիտորդների մասնակցությամբ, հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:

«Զորավարժություններին մասնակցող Ադրբեջանի և Թուրքիայի բանակների ստորաբաժանումները հաջողությամբ ավարտել են իրենց առջև դրված խնդիրները»,-նշված է հաղորդագրությունում:

Զորավարժություններին ներգրավված էր մինչև 600 մարդ, 40 տանկ և այլ զրահամեքենա, 20 տարբեր տրամաչափի հրետանային կայանք և ականանետ, 7 մարտական և տրանսպորտային ուղղաթիռ, տարբեր նշանակության 3 անօդաչու սարք, մինչև 50 տրանսպորտային միջոց: Զորավարժությունները մեկնարկել էին հունիսի 27-ին:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը