copy image url
Ներքին 4 տարի առաջ - 16:34 02-07-2021

Կարկտահարության հետևանքով Լուսակերտ գյուղում վնասվել է մոտ 370 հա ցանքատարածք ու մի քանի տանիք

Արթիկի տարածաշրջանի Լուսակերտ գյուղում երկու օր առաջ տեղացած կարկուտը նախնական հաշվարկով վնասել է մոտ 370 հեկտար ցանքատարածք ու մի քանի բնակելի տների տանիք։

Կարկտահարվել են հացահատիկի, կարտոֆիլի ու բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածքները։ Վնասի չափը դեռ ճշտվում է, բայց նախնական հաշվարկով, ըստ Լուսակերտի համայնքի ղեկավարի՝ 60%-ով վնասվել է կարտոֆիլի դաշտերը, 70%-ով՝ցորենինը, 90%-ով էլ գարիինը եւ բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածքները։

Շիրակի մարզպետարանում հանձնաժողով է ստեղծվել, որը գյուղապետարանի մասնագետների հետ մեկտեղ վնասի ուսումնասիրություն է կատարում։ Ըստ համայնքի ղեկավարի, գյուղի տարածքում տեղադրված է 6 հակակարկտային կայան, բայց կարկուտը հակառակ ուղղությամբ է եղել, որին ուղեկցել է փոթորիկ։

«Երբ հակառակ ուղղությամբ է կարկուտ գալիս, այդ դեպքում հակակարկտային կայանների արդյունավետությունը նվազում է»,– ասաց Սամվել Բալաբեկյանը՝ հավելելով, որ համայնքում չկա մեկը , որի բերքը փրկված լինի։

Մոտ 30 րոպե տեղացած կարկուտից մեծ վնասներ է կրել Հովհաննես Մնացյանը։ Նրա՝ 0,5 հա կարտոֆիլի ու 1 հա ցորենի դաշտերն ամբողջությամբ մնացել են կարկուտի տակ։

«Կարտոֆիլի դաշտը հնարավոր է վերականգնել, բայց դե շատ հեռուն կգնա, ցրտերը կընկնեն արդեն։ Վարկ էի վերցրել ու Ռուսաստանից ներկրված ցորենի սերմացու գնել, նորմալ սերմ էր ընկել ձեռքներս ուզում էինք լավ լիներ, բայց... Չգիտեմ կքաղե՞նք, թե ոչ, բայց որ քաղվի էլ, մեկ է՝ մեջից բան դուրս չի գա»,– ասաց Հովհաննեսը։

1 հա ցորենի դաշտը մշակելու համար Հովհաննեսը 220 000 դրամի ծախս էր արել։ Միայն ցորենը հավաքելուց հետո կարող է ասել, թե ինչքան վնաս է կրել։

Հովհաննեսը փոխհատուցման ակնկալիք ունի, դեռ սպասում է վնասված ցանքերում ուսումնասիրության ավարտին, որից հետո միայն կարող են Կառավարությանը դիմել։

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
12:30 Եթե որևէ ձեռնարկություն 1 տարում 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է ոլորտում աշխատելուց. Փաշինյան
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը
14:23 Արտակարգ դրություն Մոսկվայում. 200 անօդաչուների հարձակումից հետո դադարեցվել են բոլոր չվերթները
14:44 Գոռ Հակոբյանը հայտնել է որդու բուժման 6-րդ փուլի մեկնարկի մասին. ընտանիքը շարունակում է պայքարը Գերմանիայում
18:07 ԱԺ-ն ընդունեց նախագիծը. վարելու իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության
09:00 Քրիստինե Գրիգորյանի հորաքրոջ հետախուզվող տղան և ՔՊ-ականների ընտանեկան արտոնությունները
13:00 Դոն Քիխոտի պես. ինչու է Փաշինյանը հոխորտում ընդդիմության վրա
16:12 Մենք փոքր ազգ ենք. Արա Ղազարյանն անդրադարձել է Սոնա Մանուկյանի շուրջ ստեղծված սկանդալին
18:42 Սիրում եմ քեզ շատ․ Վահագն Գալստյանի անակնկալն ու շնորհավորանքը դստեր ծննդյան տարեդարձին