copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 20:19 28-06-2021

Էրդողանի լրագրողները կամ ձեռքերի վրա են, կամ ոտքերի տակ․ թուրք գրող

«Times» ամսագրի, «Guardian» թերթի և «Թուրքիայի լրագրողների միության» կողմից տարվա ֆոտոլրագրող ճանաչված հայտնի թուրք լուսանկարիչ Բյուլենթ Քըլըչի նկատմամբ ոստիկանների կողմից անհամաչափ ուժի կիրառման փաստը թուրքական մամուլում մեծ աղմուկ է բարձրացրել։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Քըլըչը հունիսի 26-ին Ստամբուլում կազմակերպված «պատվո երթը» լուսանկարելիս ենթարկվել է ոստիկանական բռնության։ Չորս ոստիկաններ նրան գետնին են պառկեցրել, նրանցից մեկն անգամ ոտքը լրագրողի կոկորդին է դրել։ Տեսարանը պատկերող լուսանկարը արագորեն տարածվել է համացանցում։

Ինքը՝ Բյուլենթ Քըլըչը, միջադեպը պատմել է հետևյալ կերպ․ «Ոստիկաններից մեկը ոտքով կոկորդս էր սեղմում, շունչս կտրվում էր։ Այնտեղ փորձում էին լրագրող սպանել»։ Իսկ Թուրքիայի ներքին գործերի փոխնախարարներից մեկը երեկ սոցցանցերում կատարած մի գրառմամբ տեղի ունեցածը բոլորովին արտասովոր կամ բռնության կիրառում չի համարել․ «Չթույլատրված ցույցի ժամանակ ոստիկանությանը դիմադրողներին ձերբակալելը բռնություն չէ», -պնդել է պաշտոնյան։

Միջադեպին անդրադարձել է նաև թուրք գրող և լրագրող Մուրաթ Յեթքինը՝ իր «Էրդողանի լրագրողները կամ ձեռքերի վրա են կամ ոտքերի տակ» հոդվածով։ Ըստ հեղինակի՝ Թուրքիայում լրագրողների նկատմամբ խտրականությունը միշտ եղել է, բայց «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) իշխանության գալուց հետո այդ խտրականությունն ավելի համակարգված վիճակի է հասել։ «Տարբերությունն այն է, որ և ձեռքերի վրա պահվողները, և ոտքերի տակ գտնվողները շատ քիչ էին, և դա այնպիսի համակարգված տեսք չուներ, ինչպես այսօրվա Թուրքիայում է», - գրում է Յեթքինը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից