copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:15 23-06-2021

Չինաստանի նախագահը շնորհավորել է Արմեն Սարգսյանին

Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ծննդյան օրն է։ Հանրապետության նախագահին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը: Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Չինաստանի նախագահն ընդգծել է, որ Հայաստանն իրենց համար ավանդական բարեկամական երկրներից է: 2020–ին Չինաստանն ու Հայաստանը ձեռք ձեռքի պայքարել են կորոնավիրուսի համավարակի դեմ, ինչը նոր խթան է հանդիսացել երկկողմ հարաբերությունների ու տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման համար:

«Ես մեծ նշանակություն եմ տալիս չին-հայկական հարաբերությունների զարգացմանը և պատրաստ եմ Ձեզ հետ ջանքեր գործադրել երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար՝ ի շահ մեր երկրների ու ժողովուրդների»,- ասված է հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ուղղված Չինաստանի նախագահ Սի Ծինփինի շնորհավորական ուղերձում:



Ամենից շատ դիտված