copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 21:52 21-06-2021

Թուրքիայի Սահմանադրական դատարանը սկսել է քրդամետ HDP-ի դեմ հարուցված գործի քննությունը

Թուրքիայի Սահմանադրական դատարանն ընդունել է ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) գործունեության դադարեցումը պահանջող մեղադրական եզրակացությունը։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Գործով առաջին քննությունը կայացել է հունիսի 21-ին՝ ժամը 10։00-ին։ Առաջին նիստում քննարկվել և դատարանի կողմից մերժվել են մեղադրող կողմի՝ ԺԴԿ-ի ներկայացուցիչների համար քաղաքականությամբ զբաղվելու արգելք կիրառելու և կուսակցության պետական ֆինանսավորման բանկային հաշիվներին կալանք դնելու պահանջները։

Որպես հաջորդ քայլ՝ մեղադրական եզրակացությունը կուղարկվի ԺԴԿ-ին, որպեսզի կուսակցությունը պատրաստի իր հակափաստարկները։ Այնուհետև մեղադրական եզրակացությունը կազմած Գերագույն դատարանի գլխավոր հանրապետական դատախազ Բեքիր Շահինը կներկայանցի մեղադրանքի իրավական հիմնավորումները, որոնք ևս կուղակվեն կուսակցությանը՝ առարկությունների կամ հակափաստարկների համար։ Ինչին կհաջորդեն լսումները։

ժԴԿ-ի գործունեության դադարեցման պահանջով դատական գործը կքննի Սահմանադրական դատարանի 15 հոգանոց հանձնաժողովը։ Մեղադրող կողմի պահանջների բավարարման համար անհրաժեշտ կլինի հանձնաժողվի անդամների առնվազն 2/3-ի, այսինքն 10 անդամի համաձայնությունը։

Եթե դատարանը բավարարի կուսակցության գործունեությունը դադարեցնելու պահանջը, վճիռը կուղարկվի Գերագույն դատարան և ԺԴԿ-ին և կհրապարակվի երկրի Պաշտոնաթերթում՝ այդպիսով ուժի մեջ մտնելով։ Դատարանը կարող է նաև վճռել հինգ տարի ժամկետով ԺԴԿ-ականներին արգելել զբաղվել քաղաքական գործունեությամբ, որևէ կուսակցություն հիմնել կամ անդամակցել։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից