copy image url
Խոսք 5 տարի առաջ - 16:47 20-06-2021

Եղել է հստակ հրահանգ, խստագույնս պահանջ է եղել, որպեսզի ինձ ձերբակալեն․ Արմեն Չարչյան

Այսօր՝ հունիսի 20-ին կայացած մամուլի ասուլիսին «Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված բժիշկ Արմեն Չարչյանը անդրադարձել է իր ձերբակալությանը և 1․5 օր անազատության մեջ պահելու փաստին։

Բժիշկը բացարձակապես անընդունելի է համարել իր հանդեպ հարուցված քրեական գործը, քանի որ շեշտել է, որ լավ է տիրապետում օրենքին և գիտի, որ որևէ հանցանք կամ զանցանք չի արել։ Նա կարծիք է հայտնել, որ այս գործը շինծու է և «փուչիկի պես պայթելու է»։

«Եթե մեր շատ հարգելի իրավաբանները, համոզված լինելով, որ որևէ հիմք չկա, բոլոր դեպքերում գործ են հարուցում, անգամ ինձ ձերբակալում են, դա նշանակում է, որ եղել է հստակ հրահանգ, խստագույնս պահանջ է եղել, որպեսզի ինձ ձերբակալեն: Սրանով բացահայտեցին իմ ուժն ու հնարավորությունը: Սա ցույց տվեց, որ այս գործը բացառապես քաղաքական երանգ ունի եւ բացառապես կախված է իմ քաղաքացիական ու քաղաքական դիրքորոշումից»,- ընդգծել է Արմեն Չարչյանը։

Հարցին, թե ինքն ի վերջո ուղղորդե՞լ է «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցներին, Չարչյանը պատասխանեց. «Դուք իմ ձայնագրության մեջ ուղղորդման տարր գտե՞լ եք: Չեք գտել, որովհետեւ չկա»:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի