Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 9 ամիս առաջ - 20:30 13-11-2025

Նիկոլն ուրիշ ձև չի կարող․ եթե ուզում եք՝ ինձ ասֆալտին պառկացնեն կամ ձերբակալեն՝ շարունակեմ․ հարցում

Վերջին օրերին քաղաքական դիսկուրսում կրկին ուշադրության կենտրոնում է հայտնվել Նիկոլ Փաշինյանի արձագանքը նախկին նախագահների հայտարարություններին։ Փոխանակ առերեսվելու նրանց հնչեցրած մեղադրանքներին կամ քննադատություններին, Փաշինյանն անձնական բնույթի վիրավորանքներ է հասցնում նախկին նախագահների հասցեին։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է Փաշինյանը նախկին նախագահների մեղադրանքներին պատասխանելու փոխարեն նրանց անձնական վիրավորանքներ հասցնում»։

Հարցվածների մի մասը նշեց, որ դա Նիկոլ Փաշինյանի էությունն է, որոշներն էլ դժվարացան պատասխան տալ։

«Երևի ժամանակին ինչ-որ բանով գոհ չի էղել, հիմա, որ իշխանություն ունի կարում ա խոսի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանն ուրիշ ձև չի կարող։ «Էդ մարդը էդպես ա կառուցված, ուրիշ ձև չի կարող։ Եթե ուզում եք ինձ ասֆալտին պառկացնեն կամ 2 ամսով ձերբակալեն, շարունակեմ»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ նախկին նախագահները պատմության մեջ մնալու են հաղթանակած նախագահներ։ «Նախկին նախագահները գոնե պատմության մեջ մնալու են հաղթանակած նախագահներ։ Անկախ բոլոր հանգամանքներից նախկին նախագահները պահպանել են Հայաստանի անկախությունը, կասկածի տակ չեն դրել ՀՀ տարածքային ամբողջականությունը, Արցախի հայկական լինելը»,- ասաց նա։

«Թափառական շներ կան, որ մի տեղ գտնում են բուն են դնում, մարդ որ իր ընտանիքը չհարգեց ազգին կհարգի՞»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում