copy image url
Ներքին 5 տարի առաջ - 00:17 19-06-2021

Նիկոլ Փաշինյանն անձամբ հրահանգել է ազատ չարձակել բժիշկ Չարչյանին. Գաբրիելյանով

Ռուսաստանցի լրագրող և հրատարակիչ Արամ Գաբրիելյանովը իր Telegram ալիքում գրել է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամներն իրենց պահել են իսկական մարտիկների և հայրենասերների նման: Պատգամավորներ՝ Աբովյանը, Մելքումյանը, Իսայանը և Բաբայանը գնացել են Հայաստանի քննչական կոմիտե և սկանդալ բարձրացրել, երբ նրանց թույլ չեն տվել այցելել բժիշկ Արմեն Չարչյանին: Վեճը գրեթե ձեռնամարտի է հասել: Քննչական կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը սկսել է արդարացումներ ներկայացնել ու հանգստացնել պատգամավորներին: Դրանից հետո նրանց թույլ են տվել այցելել կալանավորված բժշկին, որն ունեցել է բարձր տրամադրություն և ուրախ է եղել, որ հանրահավաքին շատ մարդ է հավաքվել:

Սասուն Խաչատրյանը փորձում է համոզել Նիկոլ Փաշինյանի, որ նա բժշկին ազատ արձակելու հրաման տա, սակայն Նիկոլը հիստերիայի մեջ է ընկնում և պահանջում, որ Արմենին բաց չթողնեն:

Ամենից շատ դիտված