Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 տարի առաջ - 20:25 18-06-2021

Ամենայն լրջությամբ և պատասխանատվության բարձրագույն գիտակցությամբ պետք է կատարենք մեր ընտրությունը․ Ասողիկ աբեղա Կարապետյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի ընկերներ, հետևորդներ,

քույրեր և եղբայրներ ի Քրիստոս,

Այս օրերին շատեր գրեցին, հարցրեցին, թե որպես հոգևորական ի՞նչ խորհուրդ կտամ, ի՞նչ ուղղորդում կանեմ՝ կապված առաջիկա արտահերթ ընտրությունների հետ:

Այո, մեծավ մասամբ չարձագանքեցի, ոչինչ չասացի: Սակայն այժմ որոշեցի այսպես՝ ընդհանրական կերպով պատասխանել ձեր դիմումներին:

Անվերապահորեն պետք է մասնակցենք ընտրություններին. դա քաղաքացիական պարտք է և բարոյական սխրանք: Հակառակ դեպքում հանցավոր ենք Հայրենի պետության առաջ և մեղավոր Արարիչ Աստծո առջև: Հետևաբար, տե՛ր լինենք մեր քվեին և սրբորեն կատարենք մեր պարտքն առ Հայրենիք և ևս մեկ առաքինական գործ գրանցենք Տիրոջ Կենաց մատյանում:

Իսկ գնալով թե ո՞ւմ ընտրենք՝ յուրաքանչյուրի գիտնալիքն է. ամեն մեկս ընտրելու ենք մեր խղճի մտոք, ընտրելու ենք նրան, ում մեր բանականությունը կընդունի և կվստահի: Հետևաբար, ամենայն լրջությամբ և պատասխանատվության բարձրագույն գիտակցությամբ պետք է կատարենք մեր ընտրությունը:

Վերջապես, սիրելիներ, այդ առավել քան երկու տասնյակ ընտրաթերթիկներից պետք է ընտրել այն մեկին, ով մեր անձնական պատկերացմամբ կդառնա այն ուժական մարմինը, որը հավասարակշռված ու խորագիտությամբ, արդարությամբ և նվիրումով կյանքի կկոչի մեր Ազգի արդար իղձերը, կշենացնի մեր Հայրենիքը, կպահպանի ազգային մեր ողջ ժառանգությունը, կպաշտպանի մեր հայ ինքնությունը և այդպես կկառուցի բարօր ու երջանիկ կյանքը մեր հայ ժողովրդյան:

Արդ, մի պահ կանգ առնենք, խաղաղ հոգով և պայծառ մտքով մեր հայացքը հառենք մեր անցյալի փառապանծ դեմքերին ու դեպքերին և նրանց արտացոլանքը դույզն ինչ տեսնելով այսօրվա ընտրելիներից մեր ընտրյալի մեջ՝ նրան տանք մեր ձայնը:

Հայաստանը և հայ ազգը հավիտենական են, մնում է, որ մենք հավատարիմ լինենք մեր լույսի, հույսի, հզոր Հայրենիքի գաղափարին, տեսիլքին և կերտմանը՝ որպես Ազգի հարազատ զավակներ:

Հայ հոգևորականի օրհնությունն անխտիր բաշխվում է ամեն մի հայի, սակայն ամեն հայորդի չէ, որ կարող է լինել առաջնորդ: Արդ, ձեր փակ, գաղտնի, միայն Տիրոջն ու ձեզ իմանալի ընտրությամբ առաջնորդության կոչեք ուժեղազուններին: Եվ թող աստվածային օրհնությունը լինի մեզ ամենքիս հետ և թող Ամենաարդար Տերը մեզ լինի ապավեն ու օգնական»:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

16:36 Բոնիի սիրտը զբաղված է. դերասանն ու ինֆլուենսեր Մերի Ադամյանը հայտնել են իրենց հարաբերությունների մասին
23:37 Քաղբանտարկյալների հարցի վերաբերյալ ունենք լուծումներ․ Արամ Վարդևանյան
18:49 Իմ սեր. երգիչ Անդրեից բաժանվելուց հետո Անի Օհանյանը դստեր հետ նոր կադրեր է հրապարակել
14:28 Թոշակս 10 հազար դրամով ավելացրին, բայց նպաստից զրկեցին․ առաջին կարգի հաշմանդամի պատմությունը
22:56 Մոսկվան կարող է նոր զnրահավաք անցկացնել աշնանը․ Զելենսկի
14:36 Ֆրանսիայի ամենամեծ ատոմակայանի երեք ռեակտորները փակվել են մեդուզաների պատճառով
20:13 Բնակարաններ՝ նորընծա սպաներին. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
21:54 Ամենաթանկ մարդիկ. ինչպես է Արամ Մելիքյանը կնոջ հետ փայլել հարսանյաց արարողությանը
21:22 Փրկարարներն օգնություն են ցուցաբերել օտարերկրացի զբոսաշրջիկներին
19:15 Հանրային տրանսպորտում ուղևորի ինքնազգացողությունը վատացել է․ նրա կյանքը փրկել չի հաջողվել