copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 09:06 18-06-2021

Իրանում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ

Ժամանակակից Իրանի պատմության տասներեքերորդ նախագահական ընտրությունները երկրում անցկացվելու են ուրբաթ: Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 592 մարդ: Մայիսի 25-ին Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդն ընտրել էր մասնակցելու իրավունք ունեցող յոթ թեկնածուների անունները, սակայն նախագահական ընտրություններից երկու օր առաջ նրանցից երեքը հանել են իրենց թեկնածությունները: Փաստորեն կառավարության ղեկավարի պաշտոնի համար պայքարում են չորս քաղաքական գործիչներ:

Ընտրատեղամասերը բացվելու են ամբողջ հանրապետությունում ժամը 07:00-ին (Մոսկվայի ժամանակով՝ 05:30-ին) և աշխատեն մինչև 00:00-ն (Մոսկվայի ժամանակով՝ 22:30-ը), անհրաժեշտության դեպքում նրանց աշխատանքը կարող է երկարացվել մինչև 02:00-ն (Մոսկվայի ժամանակով՝ 00:30-ը): Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլիի խոսքով, ընտրությունների նախնական արդյունքները հայտարարվելու են քվեարկության ավարտից ոչ ուշ, քան երկու օր անց:

Իրանի քաղաքացիները կարող են քվեարկել աշխարհի ևս 133 երկրներում, որտեղ ընտրությունների օրը բաց են լինելու 234 ընտրատեղամասեր:

Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուներից մեկը պետք է ստանա ձայների 50%-ից ավելին: Հակառակ դեպքում պետք է կազմակերպվի երկրորդ փուլ, որը կարող է տեղի ունենալ հունիսի 25-ին:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը