copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:34 17-06-2021

Պեսկովը գնահատել է ԱՄՆ-ն անբարյացակամ երկրների ցուցակից բացառելու հավանականությունը

Մինչ այժմ հիմքեր չկան բացառելու Միացյալ Նահանգները ոչ բարյացակամ երկրների ցուցակից: Այս մասին հայտարարել է ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպման արդյունքները, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Պեսկովը պարզաբանել է նաև, որ բանակցություններն ընթացել են մոտավորապես այնպես, ինչպես սպասում էր ռուսական կողմը: