Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 20:54 16-06-2021

Ինչ վերաբերում է դեբատներին, ապա դրանք կորցրել են իրենց իմաստը․ Վիկտոր Սողոմոնյան

Վարչապետի պաշտոնակատարն ուղղակի երեկ պետք է երեսը ոչ մեկին ցույց չտար, սակայն, ինչպես տեսաք, նույնիսկ հասցրել էր գինովնալ, եթե ճիշտ եմ հասկանում կադրերից։ Այս մասին քիչ առաջ քարոզարշավի շրջանակում հրավիրած հերթական մամուլի ասուլիսի ժամանակ իր ելույթում ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Վիկտոր Սողոմոնյանը։

«Իհարկե, բնականաբար, Շուշիից ստացվող մեզ համար ողբերգական կադրերի ֆոնին ցավալի էր երկրի փաստացի ղեկավարի պաշտոնակատարի պահվածքը»,- ասաց Սողոմոնյանը։

«Հանրային հեռուստաընկերության հետ նախնական պայմանավորվածություն է եղել, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տալու, սակայն արդյունքում այն չեղարկվել է։ Ֆիքսեցինք հարցազրույցի օրը, բայց, ցավոք սրտի, դրանից մի քանի օր հետո ինձ տեղեկացրին, որ Հանրային հեռուստատեսության տնօրինությունը կտրականապես դեմ է, որ լինի արտագնա հաղորդում։ Այսինքն՝ նրանք պայման դրեցին, որ մենք գնանք տաղավար։ Այստեղ հասկանալի դարձավ, որ պայմանավորվածությունները չեն պահվում, և պարզ էր, որ գուցե պայմանավորվեինք տաղավարային հանդիպման մասին, բայց դա ևս չեղարկվեց։ Ինչ վերաբերում է դեբատներին, ապա դրանք կորցրել են իրենց իմաստը։ Դրանք չեն կարող լինել բովանդակային, չեն կարող ունենալ առարկայական բնույթի և գործող վարչակազմի պարագայում չեն կարող որևէ իմաստ ունենալ»,- ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը։

«Եղել են դեպքեր, երբ կոնկրետ մարդիկ գնացել, ներկայացել են «Հայաստան» դաշինքի անունից և խոստացել 50 կամ 100 հազար դրամ, բայց «Հայաստան» դաշինքը ոչ 50 հազար, ոչ 100, ոչ էլ 5 լումա է առաջարկել։ Կտրականապես դեմ ենք ընտրակաշառքին, և այդ լուրերը հերյուրանք են։ Բոլոր նրանք, ովքեր կհամարձակվեն այդպիսի լուրեր տարածել և դրանք մերկապարանոց լինեն, մենք դատական գործընթացներ կնախաձեռնենք, որ զրպարտանքի համար այդ մարդիկ համապատասխան պատիժ կրեն»,- անդրադառնալով ընտրակաշառքի թեմային՝ ասաց Վիկտոր Սողոմոնյանը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել